ԱԻՆ-ը՝ ճանապարհների մասին
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում որոշ ավտոճանապարհներ և Երևան-Գյումրի ավտոճանապարհի (ձնաբուք) 77-85-րդ կմ-երը։
Շիրակի և Վայոց ձորի մարզերում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։
Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Գյումրի, Սարավան-«Զանգեր» և Չիվա-Ելփին ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կարծիքներ