Ռուսաստանի օդատիեզերական ուժերն Ալմաթիից Մոսկվա են տեղափոխել 146 ՌԴ քաղաքացու
Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռը Ալմաթիից Մոսկվա է տեղափոխել 146 ՌԴ քաղաքացու:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախօրեին ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները Ղազախստանից Ռուսաստան են տեղափոխել 1489 ՌԴ քաղաքացու:
Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են 100 հայ զինծառայողներ:
Կարծիքներ