Լևոն Արոնյանը կայծակնային շախմատի 2021 թվականի Աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչում զիջել է Դին Լիժենին
Լևոն Արոնյանը կայծակնային շախմատի 2021 թվականի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում 15-11 հաշվով զիջել է Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենին, որը մեկնարկում մրցաշարից դուրս էր թողել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին: Հիշեցնենք, որ Արոնյանն էլ մեկնարկային՝ 1/8 եզրափակչում 15-12 հաշվով հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Դուբովին: Կիսաեզրափակիչում Դին Լիժենը կմրցի Նակամուրայի հետ, իսկ մյուս եզրափակիչում հնդիկ Նիհալ Սարինը կհանդիպի Սո-Կարուանա զույգի հաղթողի հետ:
Կայծակնային շախմատի 2021 թվականի առաջնության մրցանակային ֆոնդը 100 հազար դոլար է: Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 19-ին:։
Կարծիքներ