Վերջապես պատկերը ամբողջացավ
Էս քանի օրը անընդհատ մտածում էի Ռուբեն Վարդանյանի դերի, Արցախում հեղաշրջման ու վերջին կոտորածների մասին, ոչ մի կերպ չէր կապվում իրար հետ։ Թվում էր ռուսները Արցախում դրեցին իրանց հպատակ իշխանություն, հետո ինչի հարձակվեցին իրանց վրա։ Էսօր վերջապես պատկերը ամբողջացավ։ Ըստ հերթականության
1) Արայիկ Հարությունյանը մինչև հեղաշրջումը կողմ է եղել Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններին ու նաև եթե բանակցությունները ոչ֊մի արդյունք չտան, ուզում էր ՄԱԿ֊ից խնդրել ապահովել հումանիտար միջանցք ու ամբողջ ազգով դուրս գալիս Ադրբեջանից։
Այս լուծումը մի քանի անգամ առաջարկել էր նաև Սամվել Բաբայանը։
Պարզ է որ այդ լուծումը ոչ֊մի կերպ չէր բավարարում ռուսական կողմին, քանի որ խաղաղապահների ներկայության համար պետք է հայեր լինեն Արցախում։ Ու հայտնի խմբակով և Ռուբեն Վարդանյանի հետ օգոստոսի 31-ին Արայիկին հեռացնում են տեղը նշանակելով իրանց դրածոյին։
2) Սեպտեմբերի 4-ին Պուտին Էրդողան հանդիպման ժամանակ օրակարգում եղած 14 թե 15 հարցերից մենակ մեկում են համաձայնության գալիս, դա Հայաստանի ու Արցախի վրա հարձակումն էր։ Հիշեցնենք որ բոլոր գործող պայմանագրերով Ռուսաստանը մեր դաշնակիցն է։
3) Սեպտեմբերի 11֊ին Հայաստանի վրա պլանավորված հարձակումը չի կայանում, քանի որ Փաշինյանը մի օրում հինգ գերտերությունների ղեկավարներին զանգում ա ու երևի կարողանում են զսպել։
4) Սեպտեմբերի 19֊ին օրը ցերեկով, առանց որևէ պահանջ դնելու Ադրբեջանը տեղյակ է պահում ռուս խաղապահներին ռազմական գործողություն սկսելու մասին, իհարկե ոչ֊մի առարկություն չի ստանում, դեռ ավելին խաղաղապահներից ստանում է բոլոր դիրքերի մասին ինֆորմացիա։
Ուշադիր, ռուս խաղաղապահները այդ մասին տեղյակ չեն պահում ՀՀ իշխանություններին։
Ադրբեջանը հստակ թիրախավորում է նաև խաղաղ բնակչությանը, Ստեփանակերտը նույնիսկ 44֊օրյա պատերազմի ժամանակ այդպես չէր ռմբակոծվել, հետո գրավում նաև բնակավայրեր ու տեղահանում մարդկանց։
5) Խաղաղապահները ուղիղ մի օր լուռ հետևում են անահավասար պայքարին ու կոտորածին հետո գնում են ու կանգնացնում ամեն ինչ։ Հիմա հարց ինչի իրանք այդ նույն առաջարկներով մինչև կոտորածը չգնացին բանակցելու, հատկապես իրանց դրածո իշխանությունը կաներ ամեն ինչ ինչ ասեին։
Փաստորեն այդ կոտորածի հասցեատերեը Երևանում էին, դա ուղղված էր մեր հասարակությանը և ընդդիմությանը։
Այսինքն Արցախահայերի ցեղասպանությունը Ադրբեջանին հեչ պետք չէր, դա ուղղակի արվել էր Հայաստանում իշխանափոխության ալիք բարձրացնելու համար։
Դրա համար իբրև թե ամեն ինչից անտեղյակ Ռուսաստանը հարձակումից րոպեներ հետո նախորոք պատրաստված տեքստերով ու ամենաբարձր մակարդակով սկսում է մեղադրել Փաշինյանին՝ պաս տալով մեր ընդդիմությանը։
6) Ամեն ինչ լավ հաշվարկված էր, ավագանու ընտրություններում իշխանությունը շատ ձայն չի ստանում, Երևանում կան բավականին շատ Արցախից տեղահանվածներ և Արցախահայերի կոտորածից զայրացած, հուսահատված ու ամեն ինչի պատրաստ մարդիկ ում արդեն կուղղորդեն իրանց սպասարկող կուսակցությունները։
Ցեղասպանության համար իրանց պետք էր՝
֊ Ադրբեջան ում ձեռքերով կանեն,
֊ Հայաստանում ընդդիմադիր կրիտիկական զանգված ով դուրս կգա փողոց
֊ և իրանց մարդիկ ովքեր անընդհատ պետք ա մեղադրեն Փաշինյանին, նախ որ իշխանափոխություն լինի, հետո որ ցեղասպանության մեղքը հանկարծ խաղաղապահների խղճին չմնա։
Դրա համար Կրեմլը ստեղծել էր ողջ ինֆորմացիոն ֆոնը, կարգադրությունները, որը անվերապահորեն կատարում են մեր ընդդիմադիրնեը ու ռուսական պետական լրատվամիջոցները՝
֊ անընդհատ ու ամեն ինչում մեղադրել Փաշինյանին
֊ մեղադրել արևմուտքին
֊ ոչ մի բառ չասել խաղաղապահների պատասխանատվության մասին
7) Հիմա վաղը մեր հայրենակիցներից սպասվում է հետևել Սալավյովի և Մարգարիտա Սիմոնյանի կոչերին, դուրս գալ փողոց, անպայման Նիկոլին մեղադրել Արցախը հանձնելու ու ցեղասպանության մեջ, Ռուսաստանի վրայից դրանով մաքրել ամբողջ պատասխանատվությունը և մեր իսկ ձեռքով իշխանությունը հանձնել իրանց։
Հ․Գ․ Հրապարակում գտնվող մարդկանց մեծ մասը ազնիվ ու մտահոգ մարդիկ են, ինչ դժվար է ասել բեմը զբաղեցնողների մասին, ովքեր հստակ կրկնում են Կրեմլի նարատիվները։
Կարծիքներ