Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պետական դավաճանության հոդվածով

Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պետական դավաճանության հոդվածով

Դատախազը Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ հարուցել է քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով: Այս մասին 1lurer.am-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

 

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության երկու միջնորդությունները՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ:

 

Բացի այդ, մայիսի 22-ի առավոտյան ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում