Դպրոցի տարածքը Սերժի փեսան վերցրել դղյակներ է սարքել. Ջրվեժի բնակիչները՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմակիցների հետ քարոզարշավի հերթական օրն անցկացնում է Երևանում:
Ջրվեժում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետին տեղի բնակիչները հայտնել են, թե Սերժ Սարգսյանի փեսան իրենով է արել դպրոցի տարածքը, այնտեղ սարքել դղյակ: Կինը նաև շնորհակալություն է հայտնել մանկապարտեզի կառուցման համար ու հետաքրքրվել դպրոցի կառուցմամբ:
«Եթե Սերժի տարածքը լինի, հետ կվերցնենք, ո՞նց կարող է դպրոցը Սերժի տարածքը լինել, գործո՞ղ դպրոց է»,- հարց է ուղղել Փաշինյանը:
Ի պատասխան՝ բնակիչները հայտնել են, թե դպրոցը չկա, տեղում դղյակներ են կառուցված:
Վարչապետի խոսքով՝ եթե տարածքներն ապօրինի կերպով են սեփականաշնորհվել, կվերադարձվեն պետությանը:


Կարծիքներ