Ում հավաքագրել են, 3 ագենտն էլ անգրագետ են, բայց հասկանալի է՝ որ ունակությունների համար են նրանց հավաքագրել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, թե զարմանում է «ագենտներին հավաքագրողների» կադրային քաղաքականության վրա:
«Ագենտը պետք է խելացի լինի, գրագետ լինի, որ հասկանա՝ ինչ են իրեն հանձնարարում իր տերերը»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա հավելել է, որ ում հավաքագրել են, 3-ն էլ անգրագետ են, բայց հասկանալի է, թե որ արժանիքների համար են նրանք հավաքագրվել:


Կարծիքներ