Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է։
Թևանյանի խափանման միջոցը որոշելու հարցը կքննարկվի մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության երկու միջնորդությունները՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ:


Կարծիքներ