Երևանի քաղաքապետարանը «Մանկական Եվրատեսիլի» հանդիսատեսին հորդորում է համերգներին մարզահամերգային համալիր ժամանելիս խուսափել անձնական մեքենաներից

Երևանի քաղաքապետարանը «Մանկական Եվրատեսիլի» հանդիսատեսին հորդորում է համերգներին մարզահամերգային համալիր ժամանելիս խուսափել անձնական մեքենաներից

Երևանի քաղաքապետարանը կոչով է դիմել «Մանկական Եվրատեսիլի» հանդիսատեսին՝ հորդորելով դեկտեմբերի 10-ին և 11-ին կայանալիք համերգներին մարզահամերգային համալիր ժամանելիս խուսափել անձնական մեքենաներից, քանի որ տարածքում կայանատեղի նախատեսված չէ:

«Երևանի քաղաքապետարանը խցանումներից խուսափելու նպատակով քաղաքի երկու հատվածներից դեկտեմբերի 10-ին և 11-ին, ժամը 14:30-17:10-ը, ապահովելու է անվճար փոխադրում դեպի մարզահամերգային համալիր։
Ավտոբուսները շարժվելու են Կիևյան փողոցից («Բարեկամություն» մետրոյի կայարան) և «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող Բրազիլիայի հրապարակից»,-հայտնում են քաղաքապետարանից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում