ԱՊՀ երկրների ներկայացուցիչները կստեղծեն ինտերնետային առևտրի աշխատանքային խումբ

ԱՊՀ երկրների ներկայացուցիչները կստեղծեն ինտերնետային առևտրի աշխատանքային խումբ

ԱՊՀ մասնակից երկրների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի մասնակիցները համաձայնության են եկել աշխատանքային խմբի ստեղծման շուրջ՝ ինտերնետային առևտրի ոլորտում հարցերի լուծման համար: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

«Քննարկման արդյունքն Է դարձել նիստի բոլոր մասնակիցների հավանությանն արժանացած որոշումն աշխատանքային խմբի ստեղծման շուրջ՝ Էլեկտրոնային առևտրի ոլորտում խնդրահարույց հարցերի օպերատիվ քննարկման և լուծման, ինչպես նաև մարկետփլեյսների (խմբ. էլեկտրոնային առևտրի հարթակ) պրակտիկ գործունեության կատարելագործման համար, որի նպատակն է բարձրացնել ինտերնետային առևտրի նկատմամբ սպառողների վստահության մակարդակը ԱՊՀ ամբողջ տարածությունում», - լրագրողներին հայտնել են «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունից՝ ամփոփելով միջոցառման արդյունքները:

Նիստին մասնակցել են ԱՊՀ ութ երկրների (Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի), ինչպես նաև Վրաստանի ներկայացուցիչները, ԱՊՀ Գործադիր կոմիտեի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները: Հանդիպման հիմնական թեման են դարձել ինտերնետի, այդ թվում՝ մարկետփլեյսների միջոցով ապրանքների վաճառքի հրատապ հարցերը և ԱՊՀ երկրներում Էլեկտրոնային առևտրի բնագավառում սպառողների իրավունքների պաշտպանությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում