Թրամփը պատմել է, որ բոլոր ընկերներին կորցրել է նախագահ ընտրվելու պատճառով
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ բարձրագույն պետական պաշտոնում ընտրվելու պատճառով կորցրել Է բոլոր ընկերներին: «Ես ունեցել եմ ընկերներ:
«Էյ, Դոն, գնանք ընթրելու»:- Օքեյ, լավ, Ռիչարդ, ես կգամ»:- «Էյ, Դոն, արի մի տեղ գնանք»:-«Օքեյ, Լարի, ավելի ուշ կտեսնվենք Նյու Յորքի ռեստորանում… Մենք հիանալի զրույցներ ենք ունեցել, պետք չԷ, որ դուք իմանաք, թե ինչի մասին Էինք խոսում, դա ձեր գործը չԷ: Բայց մենք անհոգ Էինք»,-ասել Է Թրամփը՝ Վիսկոնսինում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
«Հանկարծ ես դարձա ԱՄՆ-ի նախագահ… Եվ այժմ նրանք ինձ զանգահարում են. «Պարոն նախագահ, սըր, արդյոք չեք ցանկանում երբեւիցե հանդիպել: Ես ասում եմ. «Հանգստացի՛ր, ինձ պարզապես Դոնալդ կոչիր, դու ինձ 30 տարի գիտես»:-«Շատ շնորհակալություն, պարոնք նախագահ»,-շարունակել Է Թրամփը:
Կարծիքներ