Վաշինգտոնում ռեկորդ է սահմանվել ամսվա ընթացքում ամենաշոգ օրերի քանակով
Վաշինգտոնում ջերմաչափի սյունն անցած 28 օրերից 26-ի ընթացքում բարձրացել է մինչև Ցելսիուսի 32 աստիճան:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հուլիսի 28-ին սահմանված ռեկորդի մասին հաղորդել է The Washington Post թերթը: Անցյալ համանման ռեկորդը՝ ամսվա ընթացքում 25 ամենաշոգ օրեր, սահմանվել է 2011 թվականի ամռանը:
Մայրաքաղաքի օդերևութաբանները կարծում են, որ մինչև օգոստոսի սկիզբը ջերմաստիճանը կշարունակի ամեն օր բարձրանալ մինչև Ցելսիուսի 32 աստիճան: Ըստ որում մայրաքաղաքում արդեն 32 օր անընդմեջ գիշերը ջերմաստիճանը չի իջել Ցելսիուսի 21 աստիճանից: 2016 թվականի ամռանն այդպիսի օրերի թիվը եղել է 35: 2019 թվականի ամառն ԱՄՆ-ի մայրաքաղաքում դարձել է վերջին տարիների ընթացքում ամենաշոգ ամառներից մեկը. գրեթե 60 օր Վաշինգտոնում ջերմաստիճանը գերազանցել է Ցելսիուսի 32 աստճանը: 2018 թվականին արձանագրվել է 45 այդպիսի օր:
Իսկ ռեկորդը սահմանվել է 1980 թվականին և կրկնվել 2010 թվականին, երբ 67 օր ջերմաստիճանը կազմել է Ցելիսուսի 32 աստիճան և ավելի: Անցյալ տարվա հուլիսը մայրաքաղաքում դարձել է ամենաշոգը 1955 թվականից ի վեր. ամսական միջին ջերմաստիճանը կազմել է Ցելսիուսի 28 աստիճան: The Washington Post-ն սպասում է, որ այս տարի ռեկորդները կգերազանցվեն:
Կարծիքներ