ՌԴ Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերվել են Երեւանում
Ոստիկանության ԱՎՎ աշխատակիցների եւ Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի Սեւակ Ա.-ն, որը մարտի 12-ից ՌԴ Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարներ) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին ու Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարծիքներ