Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր ևս 1 777 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Ռուս խաղաղապահներն անցնող օրվա ընթացքում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ վերադարձող ևս 1 777 փախստականի են ուղեկցել:
«Ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 1 777 մարդու: Շարասյունը տեղաշարժվել է ռուս խաղաղապահների զորախմբի հերթապահների և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Կարծիքներ