Աշտարակ–Գյումրի նոր ճանապարհահատվածը շահագործման է հանձնվել

Աշտարակ–Գյումրի նոր ճանապարհահատվածը շահագործման է հանձնվել

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ - Գյումրի հատվածի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածն այսօր հանձնվել է շահագործման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Ուրախությամբ կարող եմ հայտնել, որ այս հատվածն արդեն բաց է երթևեկության համար՝ ամբողջությամբ կահավորված և գծանշված:

Առաջիկա կարճ ժամանակահատվածում պատրաստ կլինի նաև լուսավորության համակարգը։

Բարի երթ և անվտանգ երթևեկություն բոլորիս»,- գրել է նախարարը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում