Համայնքների ղեկավարները դիմակներ են բաժանում քաղաքացիներին
Այս պահին «Կրի’ր, որ կրենք» արշավ է իրականացվում Կոտայքի մարզում։
Քաղաքացիներին դիմակ բաժանելու նախաձեռնությանը միացել են մարզի մի շարք համայնքների ղեկավարներ։ Աբովյանի, Բյուրեղավանի, Եղվարդի, Գեղաշենի, Մեղարձորի, Մեղրաձորի, Ակունքի, Ջրվեժի ղեկավարներն իրենց համայնքներում բնակիչներին դիմակներ են բաժանում։ Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանից։
Կոտայքի մարզում շարունակվում են կորոնավիրուսի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման, պաշտպանիչ դիմակների կրելը խրախուսելու ու պարետատան կողմից սահմանված կանոններին հետևելու նպատակով իրականացվող արշավները, որոնց ընթացքում քաղաքացիներին բժշկական դիմակներ են տրամադրվում։
Կարծիքներ