Հայկական գլխավոր մեդիա ընկերությունները հիբրիդային պատերազմի ակտիվ մասնակիցներ են․ Արման Բաբաջանյան
ՀՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանը արդեն եկար ժամանակ է հիբրիդային պատերազմի փոթորկի մեջ է։ Սա այն դեպքերից է, երբ շատ քիչ ներդրում է պետք թշնամական երկրներից Հայաստանում իրենց բոլոր շահերը պաշտպանելու համար։ Հայկական գլխավոր մեդիա ընկերությունները հենց իրենք են հիբրիդային պատերազմի ակտիվ մասնակիցներ։ Հայաստանի քաղաքական կուսակցությունների մեծ մասը, ինչպես նաև օլիգախիան, այդ արշավի մաս են կազմում՝ կեղծ ազգային-ավանդական-պետականամետ օրակարգով, իրականում, սակայն, նրանք գործում են Հայաստանի շահերի դեմ։ Հայաստանի ընդդիմության անունից հանդես եկող նախկին իշխանությունները և նրանց օրոք կոռուպցիոն համակարգից օգտվածները իրենց վերակենդանացումը շարունակում են տեսնել ռուսական, թուրքական և ադրբեջանական հիբրիդային պատերազմի հաղթանակի միջոցով՝ անգամ եթե դա նշանակում է հանրության ինտենսիվ ապակողմնորոշում, բացահայտ կամ քողարկված տնտեսական պատժամիջոցներ, պատերազմում աղետալի պարտությունից հետո անգամ նոր տարածքային կորուստներ արդեն Հայաստանի տարածքից։ Այսինքն, ամեն ինչ, որ հնարավոր կդարձնի թուլացնել պետությունը և հետ վերցնել ամեն գնով, կրկնում եմ անեն գնով վերցնել իշխանությունը»։
Կարծիքներ