Հունվարի 11-ի եռակողմ հանդիպումը կանցկացվի Պուտինի նախաձեռնությամբ․ Կրեմլ
Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենա եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հանդիպումը կանցկացվի Պուտինի նախաձեռնությամբ, հաղորդում Kremlin.ru-ն: Նշվում է, որ նախատեսում է քննարկել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը: Հիմնականում ուշադրություն կդարձվի ռազմական գործողություններից տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու հարցերին, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ու զարգացմանը: Նախատեսվում են նաև առանձնազրույցներ Պուտինի և Փաշինյանի, ինչպես նաև Պուտինի և Ալիևի միջև:
Կարծիքներ