Իրանը հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի
Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հոկտեմբերի 21-ին զորավարժություններ են անցկացնելու, որն ընդգրկելու է երկրի տարածքի կեսից ավելին: Ինչպես տեղեկացնում է Իրանի «Tasnimnews» լրատվական գործակալությունը, զորավարժությունը կազմակերպող հրամանատար, գեներալ Քադեր Ռահիմզադեն հայտնել է, որ ՀՕՊ զորավարժությունները կմեկնարկեն «Վելայաթ-99 երկնքի պահապանները» կոդային անվանմամբ:
Զորավարժությունները ուղղված են զորքի մարտունակության բարձրացմանն ու ամրապնդմանը:
Հրամանատարի խոսքով ՝ զորավարժություններում կընդգրկվեն հրթիռային համալիրների տարբեր տեսակներ, ռադարներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչպես նաեւ կապի համակարգեր, փոքր, միջին և մեծ բարձրությունների վրա օդային սպառնալիքներին հակազդող կապի համակարգեր:
Գեներալը հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը ծրագրում են զորավարժությունների ժամանակ օգտագործել կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր:
Կարծիքներ