«Կասեցնել կարող են միայն հայկական բանակը և Ռուսաստանը». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանաթուրքական հրոսակները վարձկան ահաբեկիչների հետ միասին շարունակում են պատերազմական հանցագործությունները՝ թիրախավորելով Արցախի բնակավայրերը, քաղաքացիական անձանց ու քաղաքացիական ենթակառուցվածքները:
Նրանք այդպես էլ չեն պահպանում իրենց կողմից ստորագրված մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունները: «Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի վարքագիծը բնորոշ է իրեն: Հատկապես հիմա, երբ ունի Թուրքիայի անվերապահ աջակցությունը, Ադրբեջանն իրեն շատ վստահ է զգում:
Ալիևը ակնհայտ քամահրանք ունի միջազգային կառույցների նկատմամբ, և իր ելույթներում նա պարբերաբար շեշտում է դա: Նրան կասեցնել կարող են միայն հայկական բանակը և Ռուսաստանը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանը:
Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին ու հատկապես եվրոպական երկրներին, ապա, ըստ փորձագետի, նրանք ցանկանում են ամեն կերպ չվնասել խնդրի կարգավորմանը և չդիտարկվել որպես կողմնակալ կողմ. «Նրանց այս ցանկությունը հաճախ բերում է մի իրավիճակի, երբ միջազգային կառույցներն արհեստական հավասարության նշաններ են դնում ամեն ինչում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ