Հայաստան-Իսլանդիա հանդիպման տոմսերն այսօրվանից վաճառվում են նաև «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում

Հայաստան-Իսլանդիա հանդիպման տոմսերն այսօրվանից վաճառվում են նաև «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում

ԱԱ 2022 որակավորման փուլի Հայաստան-Իսլանդիա հանդիպման տոմսերն այսօրվանից կարող եք ձեռք բերել նաև Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից` հայտնում են ՀՖՖ-ից: 

 

Իսկ Հայաստան-Ռումինիա հանդիպման տոմսերը վաճառքում կլինեն վաղվանից:

 

Տոմսարկղն աշխատում է երկուշաբթիից շաբաթ՝ ժամը՝ 11:30-19:30-ը: 

 

Նշենք՝ Հայաստան-Իսլանդիա հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին, Հայաստան-Ռումինիա խաղը՝ մարտի 31-ին:  COVID-19-ի սահմանափակումներից ելնելով՝ որոշում է կայացվել, որ երկու հանդիպումներին էլ կարող է ներկա գտնվել մարզադաշտի տարողության 30%-ի չափով երկրպագու:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում