ԵՄ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի Միջերկրական ծովում հետախուզական աշխատանքների պատճառով
ԵՄ արտաքին գործերի նախարարները չեն բացառում Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը Արեւելյան Միջերկրականում էներգակիրների հետախուզության հետ կապված «Հունաստանի եւ Կիպրոսի ինքնիշխան իրավունքների խախտման» պատճառով, հայտնում է Euronews-ը:
Երկուշաբթի Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որը կորոնավիրուսի ժամանակահատվածում առաջին անգամ առերես ձեւաչափով է ընթացել, նշվել է, որ Թուրքիան նավեր է ուղարկել Միջերկրական ծովի շրջանում գազահորատման աշխատանքների համար: Կիպրոսի հայտարարությամբ՝ ինքն այդ շրջանի նկատմամբ էքսկլյուզիվ իրավունքներ ունի:
Կարծիքներ