Օգնելու ենք բոլորին անկախ ամեն ինչից․ Սամվել Բալասանյան

Օգնելու ենք բոլորին անկախ ամեն ինչից․ Սամվել Բալասանյան

Երեկ Գյումրիում տեղացած անձրևն ու կարկուտն աննախադեպ են եղել վերջին 170 տարում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում   հայտարարել է Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանը։

Հանդիպման սկզբում համայնքի ղեկավարը նախ խոսեց հիդրոմետ ծառայությունից ստացված վիճակագրությունից, որ հուլիս ամսվա համար նախատեսված  46 մմ տեղումների քանակից երկու անգամ ավել են եղել տեղումները հասնելով մինչև  81 մմ։ Նրա խոսքերով  շատ հետաքրիր է, որ 170 տարի իրենց ընդհանուր գործունեության մեջ առաջին աննախադեպ երևույթն է, ինձ համար ևս աննախադեպ է, այսպիսի իրավիճակ երբեք չեմ տեսել: Նա իր գոհունակությունը հայտնեց նաև նորակառույց փողոցների վիճակի համար, որոնք անցած տարի ՎԶԵԲ-ով կառուցվել են և այս տարի հանձնվել են  շահագործման, դրանց  ջրահեռացման համակարգը աշխատել է գերազանց։

 Սամվել Բալասանյանն անդրադարձավ նաև բնակիչներին օգնելու հարցին, նշելով, որ արդեն տրվել են հանձնարարականներ։

Համայնքի ղեկավարը հանդիպման ընթացքում հայտարարեց նաև, որ  քաղաքապետարանի համատապասխան ծառայություններն այսօր ընդունել են Գյումրու ամենախոցելի թաղամասերից մեկի «Ավտոկայանի թաղամասի» բնակիչներին, լսել նրանց խնդիրները։

«Բնակչի համար ամեն ինչ անելու ենք, ցուցաբերելու ենք ֆինանսական օգնություն, կուսումնասիրենք, կհասկանանք խնդիրները և ավագանու արտահերթ նիստով կներկայացնենք: Պետք չէ շտապել, երեք օրից կլինի ավագանու նիստ, կմտածենք, թե օգնելու ին՞չ հնարավորություն ունենք: Եթե մեր ուժերից վեր լինի, անպայման կդիմենք կառավարությանը»,-նշեց Ս․ Բալասանյանը:
Անդրադառնալով երեկ ջրի տակ հայտնված մեքենանաներին` համայնքի ղեկավարը նշեց, որ դրանք սեփական մեքենաներ են, հավանաբար եղել է 3 մեքենա, եթե դրանց վերաբերյալ դիմումներ լինեն, առաջիկայում  կքննարկենք։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված Բալասանյանը խոսեց այլընտրանքային ճանապարհ ունենալու մասին, նշելով, Նորավան թաղամասին հարակից և Սելեկցիոն կայանով մինչև Թբիլիսյան խճուղի դուրս եկող ճանապարհը:

«Հաշվարկ ենք կատարել, այնտեղ ասֆալտապատում է իրականացվում ՎԶԲ-ի ծրագրով, Աղայան փողոցից մինչև Գարեգին 1-ին փողոցի վերջնամաս, որտեղ գտնվում է թաղամասի մանկապարտեզը: Այդ ճանապարհից անբարեկարգ կմնա 2-2.5կմ հատված, որը չգիտենք հաջրոդ տարվա սուբվենցիայով կկարողանա՞նք վերականգնել, քանի որ խոսքը բավականին լուրջ գումարի մասին է:

 Իսկ բազմաբնակարան շենքերի հարցով զբաղվում են համատիրությունները, տեղյակ ենք, որ նկուղներում ջուր է հավաքված, երեկ ԱԻՆ 5 բրիգադ է ուղարկվել, մինչև ուշ գիշեր աշխատել են:

Օգնելու ենք նաև սեփական սեկտորին, այժմ վերլուծություններ են իրականացվում։ Ամեն ինչ արվում է, աշխատանքները շարունակվում են հետևանքները վերացնելու ուղղությամբ, հավանաբար վաղը քաղաքն իր նախկին տեսքը կունենա»,- նշեց  քաղաքապետը:

Freenews-ի հարցմանը թե Գյումրիում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի պատճառով վնասվել է քաղաքային մարզադաշտի ցանկապատի մի մասը, որտեղ այսօր  պետք է կայանա Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վերջին՝ 28-րդ տուրի «Շիրակ» - «Ալաշկերտ» հանդիպումը, Սամվել Բալասանյանը պատասխանեց․

Կա սեփականատեր, և շատ արագ այդ  հարցը կլուծի, անհանգստանալու խնդիր չկա,- եզրափակեց Սամվել Բալասանյանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում