Հաստատվել է կորոնավիրուսի 109 նոր դեպք, առողջացել 186 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 հազար 649 դեպք, որից 331 հազար 27-ն՝ առողջացած: Այս պահին փաստացի բուժում է ստանում 4157 բուժառու: Մեկ օրվա ընթացքում Հայաստանում կատարվել է 6547 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսի 109 դեպք: Առողջացել է 186, մահացել՝ 6 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7965 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1500 է: Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 546 հազար 866 թեստավորում:
Կարծիքներ