Ռուսաստանը չեղարկել է լոլիկների ներկրման արգելքն ադրբեջանական 8 ձեռնարկություններից
«Ռոսսելխոզնադզորը» մարտի 24-ից թույլատրել է լոլիկների ներկրումը Ռուսաստանի տարածք ևս 8 ադրբեջանական ձեռնարկություններից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով գերատեսչության հաղորդագրությունը:
««Ռոսսելխոզնադզորը» 2021 թվականի մարտի 24-ից թույլատրում է լոլիկների ներկրումը Ռուսաստան 8 ադրբեջանական ձեռնարկություններից: Որոշումն ընդունվել է ստուգումների ժամանակ վերցված նմուշների կարանտինային բուսասանիտարական փորձագիտական ուսումնասիրության արդյունքում, ինչպես նաև Ադրբեջանի սննդային անվտանգության գործակալության երաշխիքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ գերատեսչությունը դեկտեմբերի 10-ից արգելել էր Ադրբեջանից լոլիկների և խնձորների ներկրումը Ռուսաստան: Արգելքի սահմանումը մեկնաբանվում էր ադրբեջանական ապրանքի վնասատուներով՝ հարավամերիկյան ցեցով և արևելյան թրթուռով մատակարավելու հանգամանքով: Հետագայում մի շարք ձեռնարկություններից մատակարարումներն աստիճանաբար վերականգնվել են:
Կարծիքներ