Թուրքիայում կալանավորել են ՌԴ քաղաքացուն ծեծի ենթարկած տղամարդուն
Ստամբուլի դատարանի որոշմամբ՝ կալանավորվել է ՌԴ քաղաքացուն ծեծած Թուրքիայի քաղաքացին: Նրան մեղադրում են խոշտանգման համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով տուժածի փաստաբանին:
Ավելի վաղ Sabah-ը հայտնել էր, որ կինը ծանոթացել էր Թուրքիայի քաղաքացի Ալպ Մութլուի հետ՝ սոցցանցի միջոցով: Մարտի 13-ին նա մեկնել է Ստամբուլ՝ տղամարդու եհետ հանդիպելու նպատակով : Որոշ ժամանակ անց նրանց միջև տարաձայնություն է ծագել, և Մութլուն սկսել է ծեծել կնոջը: Խոշտանգումները տևել են երկու օր: Կինը դիմել է այն հյուրանոցի ադմինիստրացիային, որտեղ ինքը իջևանել էր ։
Վերջինները զանգահարել են ոստիկանություն:
Ավելի ուշ կինը վերադարձել է Ռուսաստան:
Կարծիքներ