Նախատոնական և տոնական օրերին սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն

Նախատոնական և տոնական օրերին սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրամանով՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2020 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ից մինչև 15.00-ը, սահմանվել է հերթապահություն, տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, հերթապահություն սահմանվել է ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հետաքննության և օպերատիվ-հետախուզության, իրավաբանական վարչություններում և քարտուղարությունում։ 

ՊԵԿ նախագահի հրամանով տոնական և նախատոնական օրերին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետ-բաժինների կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում