Բրազիլիայում 37 քաղաք ջրի տակ է անցել

Բրազիլիայում 37 քաղաք ջրի տակ է անցել

Բրազիլիայի հյուսիս-արևելքում գտնվող Բայա նահանգում ջրհեղեղի հետևանքով ջրի տակ են մնացել տասնյակ քաղաքներ, զոհերի թիվը հասել է 18-ի, կան բազմաթիվ անհայտ կորածներ, հաղորդում է The Washington Post-ը։

Տարածաշրջանում հորդառատ անձրևները շարունակվում են նոյեմբերից։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում աղետից տուժել է մոտ 450 հազար մարդ։

15 միլիոն բնակչություն ունեցող Բայա նահանգում ավելի քան 16 հազար մարդ կորցրել է տները, 19,5 հազար բնակիչ տարհանվել է։

Բայայի նահանգապետ Ռուի Կոշտան ասել է, որ 37 քաղաք ամբողջությամբ ջրի տակ են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում