Հայհոյելու համար ծեծի ենթարկված դաշնակցականները վնասվածքներ ունեն, շտապ օգնության բրիգադ է ժամանել ԱԺ

Հայհոյելու համար ծեծի ենթարկված դաշնակցականները վնասվածքներ ունեն, շտապ օգնության բրիգադ է ժամանել ԱԺ

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ում ծեծկռտուք է տեղի ունեցել։  Մեզ  հասած  հավաստի տեղեկությունների համաձայն միջադեպը հրահրվել է դաշնակցական երիտասարդների կողմից, ովքեր միջանցքով անցնող ՔՊ-ական պատգամավորների հասցեին ռեպլիկներ են թողել, իսկ վերջիններիս  արձագանքից հետո հայհոյանքներ են հնչեցրել։ Այս մասին հայտնում է ArmeniaNews-ը:

Վիճաբանությունն այնուհետև շարունակվել է Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում և իրենց իսկ հրահրած միջադեպի արդյունքում դաշնակցական երիտասարդները ծեծի են ենթարկվել։ Ի դեպ վերջիններիս շարքերում է նաև ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը, ով անցնում է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի, ինչպես նաև Ազատություն ռադիոկայանի վրա հարձակման գործերով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ընդդիմադիր պատգամավորների դաշնակցական օգնականներն ունեն վնասվածքներ: ԱԺ է հրավիրվել շտապ բուժօգնության բրիգադ, դրանք կարձանագրվեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում