Համլետ Բատիկյանն ազատվել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից
Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի որոշմամբ՝ Համլետ Բատիկյանն ազատվել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ Այդ մասին տեղեկացնում է e-gov.am-ը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Համլետ Բատիկյանին 2021 թվականի դեկտեմբերի 7-ից ազատել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Բատիկյանը 2021 թ. օգոստոսի 3-ից եղել է նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավարը, իսկ դեկտեմբերի 1-ից՝ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավարը։
Կարծիքներ