Տոնգայում ժայթքած հրաբխի ծուխը հասել է տիեզերք
Անցյալ շաբաթ Տոնգայում ժայթքած հրաբխի հզորության ցուցիչը դրանից բարձրացած ծխի բարձրությունն է: Ինչպես գրում է BBC News-ը, բրիտանացի գիտնականներն, ուսումնասիրելով եղանակային արբանյակային տվյալները, հաշվարկել են, որ այն հասել է մոտ 55 կմ Երկրի մակերեսի վերև:
Դա ստրատոսֆերայի և մեզոսֆերայի սահմանն է մթնոլորտում: Օքսֆորդի համալսարանի մասնագետ Սայմոն Փրաուդը հայտնել է, որ դա «անլսելի բարձրություն է» հրաբխային ծխի համար:
Ամենահզոր ժայթքումը 20-րդ դարի երկրորդ կեսին տեղի էր ունեցել 1991 թվականին, երբ ակտիվացել էր Պինատուբո լեռը: Դրանից բարձրացած ծուխը հասել էր 40 կմ-ի:
Տոնգայի Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ հրբխից բարձրացած ծխի տեղը պարզելու համար երեք արբանյակից (ճապոնական, ամերիկյան և կորեական) ստացված տեղեկություններ օգտագործվել:
Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ հրաբուխը ծովի հատակից 2 կիլոմետր բարձրության է հասնում: Այն օվկիանոսում սկսել է ակտիվանալ մեկ ամիս առաջ:
Կարծիքներ