Վրաստանում մեկ օրում 24 000 աշակերտ է գրանցվել հեռավար ուսուցման համար
Վրաստանում բոլոր աշակերտները հնարավորություն ունեն ընտրություն կատարել առկա և հեռավար ուսուցման մեջ։ Հայտնում է jnews.ge-ն։
Հանրապետությունում տնից կրթություն ստանալ ցանկացողների նման ռեկորդային թիվ չի գրանցվել կորոնավիրուսի համավարակի հայտարարումից ի վեր՝ հեռավար ուսուցման պահանջով մեկ օրում՝ մինչև ժամը 18:00-ն, գրանցվել է 23 869 աշակերտ։
Նման թվերը պայմանավորված են երկրում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ռեկորդային տարածմամբ։ Վարակաբաններն ու բժիշկները կանխատեսում են, որ շուտով ցուցանիշներն էլ ավելի կաճեն և օրական կհաստատվի նոր շտամով վարակման մինչև 10 000 դեպք։
Կարծիքներ