Մարդու տրամադրությունն՝ ըստ հագուստի գույնի
Գովազդի եւ կայքերի ստեղծողները գույնի օգնությամբ մանիպուլյացիայի են ենթարկում սպառողների գիտակցությունը: Այդ նույն հնարքները մենք օգտագործում ենք ամենօրյա եւ գործնական կյանքում՝ չգիտակցելով դա: Իմանալով պահանջմունքները` հեշտ է թեմա եւ բառեր ընտրել, որոնք կազդեն բանակցությունների ելքի վրա: Հետեւեք զրուցակցի գունային նախընտրություններին:
Կարմիր հագուստով զրուցակից. ուշադրության պակաս
Պատրաստվեք շատ լսել: Հաճոյախոսություններ շռայլեք: Նա ձեր նախագծով կհետաքրքրվի այն դեպքում, եթե դա իրեն ցուցադրելու հնարավորություն է:
Կապույտ հագուստով զրուցակից. լուծումներ որոնելիս
Պրոֆեսիոնալների սիրելի գույնն է: Կապույտ գույնի մեղմ ալիքը հանգստացնում է ուղեղը եւ օգնում է կենտրոնանալ: Այնպես որ, համարձակորեն քննարկեք թվեր եւ սխեմաներ, խոսեք կարճ եւ կոնկրետ, փաստեր տվեք:
Դեղին հագուստով զրուցակիցը սիրում է շփվել
Արեւային գույնի սիրահար զրուցակցի հանդիպելիս համարձակորեն բարեհամբույր շփում ակնկալեք: Խոսեք ստեղծագործական գաղափարների մասին: Բայց եթե նա դեղինը համադրում է սեւ գույնի հետ, զգուշացեք, նրա տրամադրությունը ծայրաստիճան փոփոխական է:
Կանաչ հագուստով զրուցակիցը ներդաշնակության է ձգտում
Եթե մարդը սիրում է կանաչ հագուստ կրել, դա խոսում է հանգստության ձգտման մասին: Բայց զվարճալի միջոցառումներով նրան չես գրավի, իսկ հարմարավետ մթնոլորտում հանգիստ երեկո անցկացնելու գաղափարը նրան դուր կգա: Նման մարդու հետ բանակցություններին զսպեք բուռն հույզերը, խոսեք հանգիստ եւ անշտապ:
Մանուշակագույն զրուցակից. կյանքի իմաստ փնտրելիս
Մանուշակագույնի սիրահար մարդիկ ոգեղեն են, լեցուն եւ ինքնաբավ: Նրանք սիրում են քրքրել սեփական ներքին աշխարհը: Նման մարդկանց հետ լավ է հոգեւոր զարգացման եւ կյանքի իմաստի փնտրտուքի թեմաներ քննարկել: Նրանք նաեւ հաճույքով ժամանակ կանցկացնեն մտքի, սննդի եւ շրջակա միջավայրի բնապահպանության մասին զրույցներում:
Նարնջագույնով զրուցակից. ուրախության եւ հաճույքի ձգտում
Համարձակորեն անդրադարձեք ֆիզիկական հարմարավետության` սննդի, ջերմության, բնակտարածքի եւ այլ թեմաների: Բայց եթե զրուցակիցը նարնջագույնը համադրում է սեւի հետ, նրան անհանգստացնում են զրկանքների եւ տհաճությունների թեմաները:
Վարդագույն հագուստով զրուցակից. մեղմություն եւ ցեղի շարունակման ձգտում
Նման մարդիկ ռոմանտիկ են եւ թեթեւակիորեն ամպերում սավառնող: «Ամբողջությամբ վարդագույնում» աղջկան փաստեր եւ թվեր պետք չեն, միայն գրավիչ պատմություններ:
Սեւ հագած զրուցակից. տիրապետման ձգտում
Զրույցի ընթացքում կարեւոր է ենթակայության պատրանք ստեղծել: Անպայման հիշատակեք, որ առանց նրա, ոչինչ չի լինի: Չի սիրում ուրիշների վառ իրադարձությունների, ճանապարհորդությունների մասին պատմություններ. «Մի ծանրաբեռնեք ձեր ուրախությամբ»: Նրանք պատրաստ չեն ընդունել նորը եւ ստեղծագործականը:
Շագանակագույն հագուստով զրուցակից. կարեւորում է կայունությունը
Նման մարդուն հետաքրքրում են ամուր, հուսալի եւ նվիրված մարդիկ: Նախագիծ առաջարկելով` խոսեք ռիսկերի բացակայության, երկարատեւ եւ կայուն հարաբերությունների մասին:
Սպիտակ հագած զրուցակից. առանձնահատուկ լինելու ձգտում
Պատրաստ են քննարկել փոփոխությունների թեմաներ, բայց չարժե ձեռքով կպնել նրանց, նրանք հենց այնպես չեն սպիտակ հագել, իրենց կյանքի այս փուլում տրամադրված չեն հեռավոր ծանոթների հետ «գրկախառնությունների»:
Մոխրագույնով զրուցակից. միայնություն
Եթե զգեստապահարանում գերակշռում են մոխրագույնի «50 երանգները», ուրեմն այս ժամանակահատվածում հագուստի տերը թեթեւակի դեպրեսիա ունի, «քնի ռեժիմ», էներգիայի պակաս: Մոխրագույնի ինտենսիվ օգտագործումը անվստահություն է մատնանշում եւ բացահայտվելու վախ: Ավելորդ հարցեր մի տվեք:
Հագուստը մեր փաթեթավորումն է. փաթեթավորման գույներն այնպիսի մանրազննությամբ ընտրեք, ասես դուք աշխարհի ամենակարեւոր ապրանքի մարկետոլոգն եք: Եվ այդ ապրանքը ԴՈՒՔ եք:
Կարծիքներ