Թրամփը կառավարական շենքերը պղծող վանդալներին նվազագույնը 10 տարվա ազատազրկում է խոստանում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կառավարական շենքերի նկատմամբ վանդալիզմի գործողություններ կատարող ցուցարարներին տասնյակ տարիների ազատազրկմամբ է սպառնացել, հաղորդում է ТАСС-ը:
«Անարխիստները, ցուցարարները, որոնք Պորլտելնդում դաշնային դատարանի շենքը կամ ցանկացած այլ կառավարական շինություն են ապականում և վնաս հասցնում դրանց, քրեական հետապնդման կենթարկվեն՝ հուշարձանների պահպանության մասին թարմացված օրենքի կարգավորումներով՝ նվազագույնը 10 տարով: Մի՛ արեք այդպես»,- հայտարարել է Թրամփը:
ԱՄՆ-ում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի աղմկահարույց սպանությունից հետո: Անկարգությունները Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում վերջին օրերին չեն դադարում: Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 20-ից դաշնային դատարանի մոտ հավաքված ցուցարարները շենքի պատերին աերոզոլների միջոցով գրություններ են թողել, ինչին ի պատասխան իրավապահները ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ էին կիրառել:
Կարծիքներ