Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես
Երուսաղեմի քաղաքապետ Մոշե Լիոնը նախօրեին այցելել է «Բնության թանգարան»՝ դիտելու հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդեսը։ Այդ մասին տեղեկացնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։
Ցուցահանդեսը նվիրված է Սուրբ Երկրում հայկական հախճապակու արվեստի հաստատման 100-ամյակին և կազմակերպված է «Հայերը Երուսաղեմում» փառատոնի շրջանակում»։ Ցուցահանդեսում ներկայացված են Գևորգ և Դորին Սանդրունիների աշխատանքները։
«Բնության թանգարանի» շենքը պատկանել է հայ ընտանիքի: 1948 թվականից հետո այն վերածվել է թանգարանի:
Կարծիքներ