Հացադուլ հայտարարած Սաակաշվիլու առողջական վիճակը վատացել է
Ռուսթավի քաղաքի բանտում հացադուլի ութերորդ օրը վատացել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու առողջական վիճակը՝ ուրբաթ բանտում Սաակաշվիլուն այցելելուց հետո ասել է փաստաբան Բեկա Բասիլայան:
«Միշան բարոյապես կենսուրախ է, սակայն նրա առողջական վիճակը վատթարանում է հացադուլի ութերորդ օրը, ինչը միանգամայն բնական է»,- ասել է փաստաբանը և հավելել, որ նա նիհարել է 12 կիլոգրամ, միաժամանակ ստացել է խոստացված հեռուստացույցը՝ հաղորդում է РИА Новости-ն:
Բասիլայան նշել է, որ բանտի ղեկավարությունը Սաակաշվիլուն թույլատրել է հանդիպել ընտանիքի անդամների հետ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սաակաշվիլու մայրն ու երկու երեխան ցանկանում են հանդիպել նրա հետ:
Այդ նույն ժամանակ մարդկանց ոչ մեծ խումբ հավաքվել էր Ռուսթավիի բանտի մոտ՝ ի պաշտպանություն նախկին նախագահի՝ հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Ոստիկանները բերման են ենթարկել ցուցարարներից մեկին, որը փորձել է շենքի պատին թողնել «Ազատություն Միշային» գրությունը:
Կարծիքներ