Ռոնալդու. Երբեք Մեսիի մեջ չեմ տեսել մրցակցի

Ռոնալդու. Երբեք Մեսիի մեջ չեմ տեսել մրցակցի

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում «Բարսելոնայի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո խոսել է կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսիի մասին:

«Մենք մրցանակաբաշխության արարողությունների ենք մասնակցում արդեն 12-13 տարի, և ես երբեք Մեսիի մեջ չեմ տեսել մրցակցի, դրա մասին խոսում է միայն մամուլը: Մենք միշտ ունեցել ենք լավ հարաբերություններ: Եթե հարցնեք Մեսիին, նա կասի ձեզ նույնը:

Այս հաղթանակը վստահության կուտակում է: Մեզ անհրաժեշտ էր այսպիսի հաղթանակ՝ մեծ թիմի դեմ խաղում: Երբ դու 3 գոլ ես խփում «Նոու Կամպում», չես կարող կասկածներ ունենալ այն հարցի վերաբերյալ, որ արժանի էիր հաղթանակի»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Movistar-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում