Ոսկու գինը չափավոր ընկնում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին լուրերի ֆոնին
Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը չափավոր ըկնում է, մինչդեռ ներդրողները գնահատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ նորությունները, ինչը կարող է հրաժարման հանգեցնել «անվտանգ» ակտիվներից, այդ թվում` թանկարժեք մետաղից, վկայում են աճուրդների տվյլաները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.6 տոկոսով կամ 11.2 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1.863.7 դոլար: Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 1.2 տոկոսով` մեկ ունցիայի դիմաց կազմելով 24.44 դոլար:
Նախօրեին թանկարժեք մետաղի գինն առավելագույն մակարդակի էր հասել նոյեմբերի 23-ից ի վեր: Իսկ այսօր ոսկու գնի վրա նոր ճնշում են գործադրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ նորությունները: Ավելի վաղ ամերիկյան կարգավորիչը հաստատել էր Pfizer-ի եւ BioNTech-ի կողմից համատեղ մշակված պատվաստանյութի արդյունավետությունը: Սա լավատեսության նոր ալիք էր բարձրացրել շուկաներում, եւ որոշ խաղացողներ սկսել էին ազատվել «հուսալի» ոսկուց:
Ընդ որում, թանկարժեք մետաղի գնի իջեցումը դեռ բավականին չափավոր է: ED&F Man Capital Markets-ի վերլուծաբան Էդվարդ Մեյրը, ում կարծիքը մեջբերում է Reuters-ը, կարծում է, որ ԱՄՆ տնտեսության առաջիկա զանգվածային նոր ֆինանսական աջակցության մասին լուրերը զսպում են ոսկու գների իջեցումը, եւ դրանք կշարունակեն աջակցել թանկարժեք մետաղների գներին մինչեւ տարեվերջ: Բանն այն է, որ ոսկին որպես գնաճից պաշտպանվելու միջոց է դիտվում, որը կարող է առաջանալ տնտեսության մեջ եւս գրեթե 1 տրիլիոն դոլար ներարկելու արդյունքում:
Կարծիքներ