Սեւանա լճի ջրածածկման ենթակա անտառներում այս տարի մաքրվել է շուրջ 25 հեկտար տարածք

2022 թվականից ՀՀ կառավարության եւ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության միջոցներով ու «Սեւան» Ազգային պարկ»-ի ուժերով Սեւանա լճի՝ ջրածածկման ենթակա անտառներում ծառերից, արմատներից եւ բուսական այլ համակեցություններից մաքրվել է շուրջ 25 հեկտար տարածք։
Ինչպես գրում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացրել է «Սեւան» Ազգային պարկ»-ի տնօրեն Կարեն Մնացականյանը։
Ըստ նրա, այժմ աշխատանքներն ընթանում են Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի տարածքում։ Մաքրման աշխատանքներն իրականացվում են 4 տեխնիկաների եւ 11 բանվորների մեխանիզատորների եւ 1 աշխղեկի մասնակցությամբ, ծովի մակարդակից 1901,5 մետր նիշից ներքեւ գտնվող տարածքներում։
Կարծիքներ