Ռոնալդուն՝ Մեսսիի դեմ. «Բարսելոնան» կհանդիպի «Յուվենտուսի» հետ
«Բարսելոնան» հայտարարել է, որ Ժոան Գամպերի անվան գավաթի խաղում մրցելու է «Յուվենտուսի» հետ: Հանդիպումը կայանալու է օգոստոսի 8-ին՝ «Նոու Կամպում»: Կատալոնական ակումբը տեղեկացնում է, որ այդ օրը առաջին անգամ կայանալու է այս երկու ակումբների կանանց թիմերի հանդիպումը:
«Յուվենտուսը» Գամպերի գավաթին մասնակցել է 2005 թվականին: «Բարսելոնայի» դեմ խաղն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են եղել իտալացիները:
Կարծիքներ