ԱՄՆ-ում հիվանդանոցի աշխատակիցը յուրացրել է COVID-19- ից մահացածների ինքնությունը
Հանցագործը հայտնաբերվել է Սան-Դիեգոյի Scripps Health հիվանդանոցում։ Մեթյու Լոմբարդոն աշխատում էր հիվանդանոցի ապահովագրական ընկերությունում, կնքում էր պայմանագրեր տարեց այցելուների հետ, որոնք կորոնավիրուսով վարակվելուց հետո մեծ մասամբ չէին վերականգնվում։
Լոմբարդոն համագործակցել է Կոնրադո Պիեկսոյի հետ, որն այժմ կասկածվում է նաև թմրանյութերի վաճառքի մեջ։ Լոմբարդոն մահացածների տվյալները փոխանցել է Պիեկսոյին, որն էլ ձեռք է բերել անձնական տվյալները, շահույթ ստանալու նպատակով։
Գործը բացահայտվեց այն բանից հետո, երբ Պիեկոսը ձերբակալվեց առանց պետհամարանիշի մեքենա վարելու համար: Ձերբակալության ընթացքում հանցագործի մեքենայում հայտնաբերվել են նաեւ ինքնաձիգ, ատրճանակ և $ 40,000 կանխիկ գումար:
Քննության ընթացքում Պիեկոսը ցուցմունք է տվել իր հանցակիցների, այդ թվում ՝ Մեթյու Լոմբարդոյի դեմ: Հանցակիցների հեռախոսներում հայտնաբերվել է նամակագրություն Լոմբարդոյի հետ, որում քննարկվել են խարդախ գործունեության մանրամասները:
Կարծիքներ