Գազայի երկու բնակիչ փորձել է Իսրայելի տարածք մտնել նռնակներով լի պայուսակով

Գազայի երկու բնակիչ փորձել է Իսրայելի տարածք մտնել նռնակներով լի պայուսակով

Իսրայելցի զինվորները ձերբակալել են Գազայի երկու բնակչի, որոնք փորձել են մուտք գործել հրեական պետության տարածք: Նրանցից առգրավվել են նռնակներ: Այս մասին տեղեկացրել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը:

«Այսօր առավոտյան IDF- ի զինվորականները ձերբակալել են երկու կասկածյալի, ովքեր փորձել են Գազայի հատվածից սահմանային ցանկապատով անցնել Իսրայել: Կասկածյալներից առգրավվել է մի պայուսակ նռնակ», - ասված է հայտարարության մեջ:

Ձերբակալվածներին հարցաքննության են տարել անվտանգության ծառայություններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում