Հայտնի են «Գրանիշ-2021» մրցանակաբաշխության հաղթողների անունները

Հայտնի են «Գրանիշ-2021» մրցանակաբաշխության հաղթողների անունները

Դեկտեմբերի 25-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում «Գրանիշ»-ն ամփոփել է գրական տարին: «Արձակ», «Պոեզիա», «Գրականագիտություն», «Էսսե», «Թարգմանություն», «Տարվա հայտնություն» անվանակարգերում հրապարակվել են լավագույնների անունները:

 «Գրանիշ» էլեկտրոնային պարբերականի խմբագիր Հասմիկ Հակոբյանի փաստմամբ՝ հաղթողներին ընտրել են խմբագրակազմը, անկախ մասնագետները, ինչպես նաև հաշվի են առնվել հրապարակումների շուրջ ընթերցողների արձագանքները:

2021 թվականի ընթացքում «Granish.org»-ն ու­նե­ցել է շուրջ 850 000 այ­ցե­լու: Կայքում հրապարակվել է ժամանակակից հայ գրողների 160 ստեղծագործություն: Պարբերականում կարևոր տեղ են ունեցել նաև գեղարվեստական թարգմանությունները, որոնց թիվը 150-ից ավելի էր անցնող տարում: Բոլոր թարգմանությունները բնագիր լեզվից են, բացառված են միջնորդավորված թարգմանությունները: Լեզուների աշխարհագրությունն ընդգրկուն է՝ անգլերեն, ռուսերեն, չինարեն, ճապոներեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն, վրացերեն, պարսկերեն, իսպաներեն, լեհերեն և այլն:

Ներկայացնում ենք հիշյալ անվանակարգերում հաղթողների անունները.

«Պոեզիա» անվանակարգ

Կարեն Անտաշյան, «Սփոյլեր՝ չստացվեց»,

Հուսիկ Արա, «Մուգ կարմիր սյուիտ»,

Արսեն Ներսես, «Դադիվանուց ժամագիրք»,

Գևորգ Թումանյան, «Հերթական անգամ չզոհվեցի»,

Կարեն Ղարսլյան, «Այբուբենի եղբայրական գերեզման»:

«Արձակ» անվանակարգ

Նորայր Սարգսյան, «Գեղեցկություն»,

Անրի Գրիգորյան, «Մեղա քեզ, մեղո՛ւ»,

Էլեն Հակոբյան, «Լուսարձակում»,

Յուրի Սարգսյան, «Էկլեր»,

Գրիշ Սարդարյան, «Կանամբի վանականը»:

«Թարգմանություն» անվանակարգ

Լիանա Հովհաննիսյան. Ռոալդ Դալ, «Զգուշացե՛ք շնից» (պատմվածք, անգլերենից),

Թոնդրակ. Էնհեդուաննա, «Ի փառաբանումն Ինաննայի» (բանաստեղծություններ, անգլերենից),

Գոհար Աթիկյան, «Ժամանակակից չինական պոեզիա» (չինարենից),

Մարիա Լազարևա. Հովհաննես Ազնաուրյան, «Ֆալոպյան փողեր» (պատմվածք, ռուսերենից),

Տաթև Խաչատրյան. Վիսլավա Շիմբորսկա. «Վերադարձներ» (բանաստեղծություններ, լեհերենից):

«Էսսե» անվանակարգ

Տիգրան Գրիգորյան, «Դանիելի տեսիլքը կամ հինավուրցն Աստուծո պատկերը Նորավանքում»,

Անահիտ Ղազախեցյան, «Երազում լեռներ տեսնելով»,

Լիլիթ Երանյան, «Քարե ցնցում»,

Արաքս Շահինյան, «Ռամո. հարմոնիայի Նյուտոնը»,

Լիլիթ Կարապետյան, «Արվեստի ազատականացման ճիգը»:

«Գրականագիտություն» անվանակարգ

Թագուհի Ղազարյան, «Կասկածը՝ իբրև վիպաստեղծ գործոն, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» և Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպերում»,

Անուշ Ներսիսյան, «Ստամբուլ քաղաքի գեղարվեստական ընկալումը Օրհան Փամուքի ստեղծագործություններում»,

Քրիստինե Բագրատյան, «Վերնագիրը՝ որպես մետալեզու, Լևոն Խեչոյանի արձակում»,

Արեգ Բագրատյան, «Կանանց հանդեպ իրականացվող բարոյահոգեբանական բռնությունների արձագանքը իրանական սփյուռքի արձակում»,

Վեհանոյշ Թեքեան, «Յակոբ Մնձուրի, Զահրատն ալ հետը»:

«Տարվա հայտնություն»

Անի Տոնոյան, «Կարմրահեր քաղաք» բանաստեղծությունների շարքի համար:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում