Հաստատվել է Հայաստան-Ադրբեջան հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի կազմը. ովքեր են ընդգրկված
 
            ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ:
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով՝
1.Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության
միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 905-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ:
Հանձնաժողովի կազմում են.
Մհեր Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ, հանձնաժողովի նախագահ
Կարեն Անդրեասյան - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Արմենակ Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Աննա Կարապետյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Վահան Կոստանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ռոբերտ Աբիսողոմոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Անուշիկ Ավետյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Արմեն Ղազարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Արմեն Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Քրիստինե Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ավագ Ավանեսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Արտաշես Թումանյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ռաֆայել Գևորգյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Գևորգ Մանուկյան - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Եսաի Մկրտչյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Դավիթ Սանամյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Արտյոմ Սուջյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար
Անահիտ Շիրինյան - ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար
Սերգեյ Պետրոսյան - ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ, գեներալ-մայոր
Սահակ Սահակյան - ՀՀ ՊՆ կենտրոնացված փոխադրումների ապահովման վարչության ռազմական հաղորդակցությունների ծառայության պետ, գնդապետ
Կարեն Սարգսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական
Գոհար Աբաջյան - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ):


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ