Ուկրաինայում «հատուկ գործողության» նպատակներն իրականացվել են․ Սերգեյ Շոյգու
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հիմնական խնդիրները ամբողջությամբ կատարվել են, ինչը թույլ է տալիս մեր հիմնական ջանքերը կենտրոնացնել գլխավոր նպատակին՝ Դոնբասի ազատագրմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նախ՝ Ուկրաինայի տարածքում ՌԴ ԶՈՒ հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին. ընդհանուր առմամբ գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են, Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը զգալիորեն նվազել է, ինչը մեզ թույլ է տալիս կենտրոնացնել մեր հիմնական ուշադրությունն ու ջանքերը հիմնական նպատակին հասնելու՝ Դոնբասի ազատագրմանը»,- ասել է նա։
Կարծիքներ