ՌԴ–ն Ուկրաինային բողոք է հայտնել զինվորականներին ծաղրող տեսագրությունների կապակցությամբ

ՌԴ–ն Ուկրաինային բողոք է հայտնել զինվորականներին ծաղրող տեսագրությունների կապակցությամբ

Ռուսաստանը Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում բողոք է հայտնել ռուս գերիներին ծաղրող տեսագրությունների կապակցությամբ: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Ովքեր մասնակցել են զինվորականների կտտանքներին, պետք է պատասխանատվության ենթարկվեն. Պեսկով

Ավելի վաղ համացանցում կադրեր էին հայտնվել, որոնցում կրակում էին ռուս գերիների ոտքերին։ Նշվում էր, որ դա տեղի է ունեցել Խարկովի մարզի ուկրաինացի ազգայնականների բազաներից մեկում։

«Առայժմ կարող եմ ասել, որ մենք բողոք ենք ներկայացրել ռուս գերիներին ծաղրող տեսագրությունների կապակցությամբ։ Ուկրաինական կողմն ընդունել է այդ բողոքը։ Խոստացել են ամենախիստ միջոցներ ձեռնարկել, եթե առաջինը բռնեն նրանց, ովքեր կատարել են այդ ռազմական հանցագործությունները։ Եթե մերոնք բռնեն, ինքներդ էլ եք հասկանում... Մեզ լսեցին», - ասել է Մեդինսկին։

Ռուսական պատվիրակության ղեկավարը նշել է նաև, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները շարունակվում են, և հույս է հայտնել, որ մի քանի ժամ անց կողմերը հանդես կգան հայտարարությամբ:

Նշենք, որ ռուս–ուկրաինական բանակցությունների հերթական փուլն այսօր մեկնարկել է Ստամբուլում և անցկացվում է Դոլմաբահչեի նախագահական գրասենյակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում