«Աստղիկ» ԲԿ-ում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել

«Աստղիկ» ԲԿ-ում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 04:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Աստղիկ» ԲԿ-ում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Մինչև ժամը 07։27-ը փրկարարները, ինժեներասակրավորական խումբը և ոստիկանության կինոլոգիական խումբը «Աստղիկ» ԲԿ-ի 3-րդ մասնաշենքում (3-րդ, 5-րդ և 10-րդ հարկերում) իրականացրել են տեղազննում, որի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։