Ռուս բժիշկների 60 հոգանոց խումբը ժամանել է Ստեփանակերտ

Ռուս բժիշկների 60 հոգանոց խումբը ժամանել է Ստեփանակերտ

ՌԴ Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից: 

 

ՀՆԲՋ ստորաբաժանումները շարասյունով անցել են 300 կիլոմետր ճանապարհ՝ Երևանից Ստեփանակերտ, իսկ ավելի վաղ ռազմական բժիշկները Խաբարովսկից Երևան են տեղափոխվել Իլ-76 ինքնաթիռներով:  

 

Շարասյունն ուղեկցել են Ռուսաստանի խաղաղապահ միավորումները և ռազմական ոստիկանության պարեկները: 

 

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանման կազմում ավելի քան 60 բժիշկ կա, ներառյալ՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

 

Բժշկական սարքավորումները կտեղադրվեն մասնագիտացված բժշկական կենտրոնում՝ որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում