Իսրայելում բողոքի ցույցեր են, ընդդեմ երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի

Իսրայելում   բողոքի ցույցեր են,  ընդդեմ երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի

Ամբողջ Իսրայելում հազարավոր ցուցարարներ անցկացրել են բողոքի ցույցեր ընդդեմ երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի, գրում են տեղի լրատվամիջոցները:

Կառավարության դեմ ցույցերն անցկացվել են ցուցարարների բնակավայրերից մեկ կիլոմետր շառավղող՝ համաձայն իշխանությունների կողմից սահմանված հակակորոնավիրուսային միջոցառումների:

Ինչպես նշում են լրատվամիջոցները, տեղի են ունեցել բախումենր ցուցարարների եւ ոստիկանության միջեւ, որոնց հետեւանքով կան տուժածներ ցուցարարների շրջանում, որոշ ցուցարարներ ձերբակալվել են:

«Սեւ դրոշ» շարժման հաշվարկներով՝ երկրի ամբողջ տարածքում բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 130 000 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում