Ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան մրցաշարում հայ ըմբիշները 4 ոսկե մեդալ են նվաճել
Ռուսաստանի Դաշնության Եսենտուկի քաղաքում կայացել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 76-ամյակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան մրցաշար, որտեղ հանդես են եկել հայ պատանի ըմբիշները:
Մրցաշարի հաղթող են դաձել 48 կգ քաշային Հայկ Գասպարյանը, 52 կգ քաշային Տիգրան Բունիաթյանը, 55 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը և 65 կգ քաշային Անուշավան Բարսեղյանը: Արծաթե մեդալ եննվաճել Սարգիս Բեգոյանը (48 կգ) և Արեն Իսրայելյանը (71կգ): Բրոնզե մեդալակաիր են դարձել ՀենրիկԱվետիսյանը (60 կգ) և Նարեկ Գրիգորյանը (71 կգ):
Թիմային հաշվարկով Հայաստանի ըմբշամարտի պատանեկան ընտրանին միջազգային մրցաշարում 4 ոսկե մեդալ է նվաճել և թիմային հաշվարկով գրավել է երկրորդ տեղը:
Կարծիքներ